• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Կոմոտինիում տեղի ունեցավ հայկական մշակույթի "Armenia" երկօրյա փառատոն

29 օգոստոսի, 2022

Հունաստանի Կոմոտինի քաղաքում օգոստոսի 26-ին և 27-ին տեղի ունեցավ հայկական մշակույթի «Armenia» երկօրյա փառատոնը: Փառատոնն ունեցավ մեծ հաջողություն: Փառատոնի կապակցությամբ Սալոնիկում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Ակիս Դագազյանը  խոսքով հանդես եկավ և պատասխանեց տեղի լրատվականներին, որը ներկայացնում ենք ստորև:

«Նախ և առաջ ցանկանում եմ փոխանցել Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան՝ Տիգրան Մկրտչյանի ջերմ ողջույնները և լավագույն մաղթանքները հայկական մշակույթը ներկայացնող այս բացառիկ իրադարձության կապակցությամբ։
Միաժամանակ, ցանկանում եմ շնորհավորել միջոցառման կազմակերպիչներին՝ Կոմոտինիի հայերի մշակութային և կրթական միությանը և Կոմոտինիի քաղաքապետարանի մշակույթի, կրթության և սպորտի հարցերով վարչությանը՝ այս նախաձեռնության ու երջանկահիշատակ Ջենի Կասապյանի երազանքը կյանքի կոչելու համար:
Հայաստանի Հանրապետությունը Սփյուռք ունենալու արտոնություն ունի: Աշխարհով մեկ սփռված հայկական Սփյուռքի Կոմոտինիի գաղութը մեզ բոլորիս իսկական հպարտություն է պատճառում: Այստեղ հայերի ներկայությունը դարերի պատմաություն ունի: Այդ շարունակական ներկայությունն իր հետքն է թողել հույների պայքարներում: Կոմոտինիի հայերն ուրույն դերակատարություն են ունեցել Թրակիան Հունաստանի մեջ ինտեգրելու գործում, իրենց կյանքն են զոհաբերել Ալբանիայի լեռներում՝ մաս կազմելով Ազգային Դիմադրության պայքարի:
Չնայած այն հանգամանքի, որ Կոմոտինիի հայերը լրիվ ինտեգրվել են հունական հասարակության մեջ, նրանց ոչ միայն հաջողվել է պահպանել հայկական ինքնությունը և մշակութային ժառանգությունը, այլ նաև նմանատիպ միջոցառումներով նպաստել հայկական մշակույթի տարածմանը։
Ցանկանում եմ հիշեցնել, որ այս տարի նշում ենք Հունաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Նմանատիպ նախաձեռնություններն էլ ավելի են ամրապնդում Հունաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները, ընդլայնում մշակութային փոխանակումները, հնարավորություն ընձեռում սկսելու հայկական որևէ քաղաքի հետ Կոմոտինիի քույրացման գործընթացը:»
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: